Armenian text to speach

Ադրբեջանում ձերբակալել են Human Rights Watch-ի իրավապաշտպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Գոգիան:

Այս մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Եվրոպայի խորհրդի նախկին հանձնակատար Թոմաս Համերբերգը, հայտնում է «Թուրանը»:

Ադրբեջանական կայքի հարցմանը երկրի ԱԳՆ-ից հայտնել են, որ սույն հարցի շուրջ ոչ մի տեղեկություն չունեն: Սահմանային ծառայությունից ևս ոչ մի մեկնաբանություն չի հաջողվել ստանալ:

Բաքու Գոգիայի ժամանման նպատակը չի հայտնվում: Հայտնի չէ նաև, թե հենց որտեղից է վերջինս ժամանել Ադրբեջան:




Լրահոս