
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան գովեստի խոսքեր է հղել Իսպանիայի հավաքականում իր թիմակից Իկեր Կասիլյասի հացեին: Դե Խեան նշել է, թե Կասիլյասի տեղն ազգային թիմի մեկնարկային կազմում քննարկման ենթակա չէ:
«Կասիլյասը շարունակում է առաջին համարը մնալ հավաքականում: Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա ապագայում: Պետք է ապրել ներկայով, լավ աշխատել և սպասել մարզչի ընձեռած հնարավորությանը: Բայց հիմա Իսպանիայի հավաքականում Կասիլյասը հավասարը չունի»,- նշել է նա: