Թողարկվել են նոր հուշադրամներ՝ ի պատիվ վանքերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական բանկը “Հայկական վանքերը և եկեղեցիները” միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին և Նորավանքին: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ ոլոր հուշադրամների դիմերեսի ձևավորումը նույնն է: Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` “1000 դրամ dram”: Եզրաշուրթի մոտ ներքևում “REPUBLIC OF ARMENIA” մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրված է “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ”:
“Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար”
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ “2012 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ” և “MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN”: Վերևի անկյուններում և ներքևում պատկերված են զարդանախշեր:
“Գնդեվանք”
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գնդեվանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ “2012 ԳՆԴԵՎԱՆՔ” և “GNDEVANK MONASTERY”: Վերևի անկյուններում և ներքևում պատկերված են զարդանախշեր:
“Նորավանք”
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Նորավանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ “2012 ՆՈՐԱՎԱՆՔ” և “NORAVANK MONASTERY”: Վերևի անկյուններում և ներքևում պատկերված են զարդանախշեր:
Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը և դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամները թափանցիկ պատիճներով և իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում:
Հուշադրամների նախագծի հեղինակն է “Coin Invest Trust” ընկերությունը (Լիխտենշտեյն): Հուշադրամները հատվել են “Մայեր” դրամահատարանում (Գերմանիա):




Լրահոս