
Հայտնի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ով վերջերս ստանձնել էր Արմենիա հեռուստաընկերության ղեկավարի պաշտոնը, հրաժարվել է ստանձնած պաշտոնից, հայտարարելով. “Դա արել եմ գիտակցաբար, իհարկե, փոքր ափսոսանքով, բայց նաև հստակ իմանալով, որ գնում եմ անելու այլ կարևոր ու դժվարին գործեր՝ հայկական գեղարվեստական ֆիլմերի նկարահանում և մի շարք այլ նախագծեր”: