Նյու Յորքը ճանաչվել է ամենակեղտոտ քաղաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենակեղտոտ քաղաքը ճանաչվել է Նյու Յորքը,-գրում է ИТАР-ТАСС-ը։ Այս մասին են վկայում ամերիկյան “Ճանապարհորդություններ և հանգիստ” ամսագրի անցկացրած հարցման արդյունքները։  Անցյալ տարի Նյու Յորքը ցուցակում հինգերորդ տեղն էր զբաղեցնում։ Հարցվածների կարծիքով` Նյու Յորքը նաև ամենաաղմկոտ քաղաքն է, իսկ նրա բնակիչները ամենաանբարեհամբույրն են երկրում։ Մյուս կողմից, “Մեծ խնձորը”, ինչպես հաճախ անվանում են Նյու Յորքը, առաջին տեղն է զբաղեցնում նորաոճ մարդկանց, թանկարժեք խանութների և թատրոնների քանակով։
Բացի Նյու Յորքից՝ բացասական վարկանշային ցուցակի հնգյակի մեջ են հայտնվել նաև Նոր Օռլեանը, Բալտիմորը, Լոս Անջելեսը և Ատլանտան։
Հարցմանը մասնակցել է 35 հազար մարդ, գնահատման են ենթարկվել 35 ամերիկյան քաղաքներ։




Լրահոս