Արդարադատության խորհուրդը դատավոր Ելենա Քոչարյանին նախազգուշացում է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշեց.

ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին հայտարարել նախազգուշացում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմից:

Ինչպես հայտնել էինք, պետք է քննարկվեր դատավոր Ելենա Արշակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:




Լրահոս