
Լուսանկարահանող խմբին հաջողվել է անսովոր բնական երևույթ լուսանկարել Ավստրալիայի կենտրոնական մասում, Աիս Սփրիգս քաղաքից ոչ հեռու: Հրե տորնադոյի առաջացման պատճառը օդի ջերմաստիճանի տարբերությունն է եղել. այդ օրը, ինչպս ականատեսներն են պատմում, խաղաղ, առանց քամու օր էր, որոշ տեղերում հրդեհ էր բռնկվել: Շիկացած օդը կրակը բարձրացրել է օդ` 30 մ բարձրության վրա: Հենց այդ պահին էլ ամբողջ 40 րոպե լուսանկարահանող խումբն ականատես է եղել անսովոր ու վտանգավոր երևույթի: