
Կառավարությունը եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային համարելու մասին որոշում չի ընդունել: Ապրիլի 6-ը՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին, լինելու է աշխատանքային:
Հիշեցնենք, որ մեռելոցի օրերը ոչ աշխատանքային էին դարձել նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի որոշմամբ: Ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, չի գնում նախկինի ճանապարհով: