Օգոստոս ամսվա ԱՊՀ-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
“Спорт-Экспресс” թերթի անցկացված մրցույթի արդյունքում Հայաստանի հավաքականի և Դոնեցկի “Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հաշվին գրանցվել է 62 միավոր: Հարցմանը մասնակել են 15 երկրի լրագրողներ և “Спорт-Экспресс”-ի պորտալի երկրպագուներ: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը նվաճում է արդեն երկրորդ անգամ և հնարարավոր է, որ Ուկրաինայի առաջնությունում նա լինի “Звезды-2012” մրցանակի գլխավոր թեկնածուներից մեկը։