Միքայել Մինասյանին չի՞ հաջողվել «համոզել» Հռոմի պապ Ֆրանցիսկոսին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարածված լուրերի համաձայն՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ին չի ժամանի Երեւան: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Վատիկանում Հայաստանի դեսպանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Ի՞նչ տեղեկություններ ունի ՀՀ արտգործնախարարությունը: Այս առնչությամբ «Ժողովրուրդ»-ի հարցմանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ հետեւյալ պատասխանը տվեց. «Ապրիլի 24-ին Հայաստան ժամանող պատվիրակությունների վերաբերյալ տեղեկատվություն կհրապարակվի պատշաճ ժամկետներում: Հռոմի պապի այցելությունների օրակարգի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Վատիկանի համապատասխան ծառայությանը»: Մենք այդպես էլ արել ենք եւ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: Իսկ ՀՀ ղեկավարությանը մնում է սփոփվել այն փաստով, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է տեղի ունենալու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս