«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է փակ խորհրդակցություն՝ յուրայինների մասնակցությամբ: Սարգսյանը տեղեկացրել է մի քանի ՀՀԿ-ականների, որ Մոսկվայից եկած վերջին բանագնացներն իրենից պահանջել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձնի քաղաքականությունից հեռացված Գագիկ Ծառուկյանին եւ ամեն ինչ բերի մինչ փետրվարի 12-ը եղած իրավիճակին:
Մարտի 30-ին Մոսկվայից Երեւան ժամանած ՌԴ պետդումայի խոսնակ եւ Ծառուկյանի քավոր Սամվել Կարապետյանի մտերիմ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը նույնպես այդ պահանջով դիմել է Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի տվել իր համաձայնությունը, քանի դեռ ՀՀԿ ԳՄ նիստ չի հրավիրել: Նախատեսվում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, կկայանա ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ կքննարկվի այդ հարցը եւ կհստակեցվի ՀՀԿ դիրքորոշումը: Մեր ունեցած տեղեկություններով՝ լուրը խուճապի մեջ է գցել հատկապես ՀՀԿ երիտթեւի 40-ամյա ներկայացուցիչներին: «Կ»:
Այսօր ապրիլի 1-ն է:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: