
Ռուսաստանի Տուլա նահանգի Նովոմոսկովսկ քաղաքում՝ 13-ամյա աղջիկը իր ընկերների հետ նվաստացրել է ու դաժան ծեծի ենթարկել դպրոցական մի տղայի: Նա ստիպել է տղային համբուրել իր ոտքերը, այնուհետ ընկերների հետ միասին ծեծի ենթարկել: Դաժան տեսարանը նկարահանվել է բջջային հեռախոսով և տարածվել համացանցում: Տուլայի ոստիկանությունն այժմ ակտիվ կերպով փնտրում է չարագործ աղջկան ու նրա ընկերներին: