«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկոյան հասցրել է խորհրդարան ուղարկել 2014 թվականի հաշվետվությունը, որի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր երեկ:
Այն շրջանառության մեջ կդրվի այսօր կամ վաղը: Ու թեև սույն հաշվետվությունը քվեարկության չի դրվելու և պարզապես պետք է ի գիտություն ընդունվի Աժ-ի կողմից, սակայն խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվում, որովհետև դատախազի գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր են կուտակվել: Հարցը լիագումար նիստում կքննարկվի առաջիկա քառօրյաներից մեկում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։