«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խոստացել է բնակարանի հարցում օգնել 2015թ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների բարեկամուհի Կարինե Ավետիսյանին: Նա մինչև ոճրագործությունը Ավետիսյանների հետ Գյումրիում ապրել է Մյասնիկյան 188 հասցեում՝ նույն բակում, կողքի տանը:
Ավետիսյանների սպանությունից հետո Կարինե Ավետիսյանը հրաժարվել էր իր տնից և հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ: Օրերս նա հանդիպել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և խնդրել օգնել իրեն բնակարանով: «Հանդիպեցի, մարզպետն ասաց, որ կօգնի՝ինչով կարող է: Ես դեպքից հետո չեմ գնացել ու չեմ գնալու էդ տուն»,- ասաց Կարինե Ավետիսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։