Armenian text to speach

Կարգապահական տույժ եվ խիստ նկատողություն՝ Վարդաշեն եվ Նուբարաշեն ՔԿՀ-ների երեք աշխատակիցների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության  կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները եւ անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացրած եզրակացությունները հիմք ընդունելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրամաններ է արձակել: ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառվել է կարգապահական տույժ եւ հայտարարվել խիստ նկատողություն՝ “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մհեր Սանամյանի, “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ (ճաշարանի վարիչ) Խաչատուր Միսկարյանի եւ նույն բաժնի կրտսեր մասնագետ (պահեստապետ) Գրիգոր Սարգսյանի նկատմամբ:



Լրահոս