ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են շփման գծում բռնության վերսկսումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են անցկացրել: Այս մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ լավ բանակցություններ` ԼՂ հակամարտության դեպքերի ու դրա խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ»,-գրել է Ուոլիքը:

Ավելի վաղ Ուորլիքը շեշտել էր, որ պատրաստվում է շփման գծում բռնության վերսկսման վերաբերյալ զեկույցով հանդես գալ և որ անհրաժեշտ է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացն առաջնային դարձնել:




Լրահոս