Shamshyan.com-ի հայտնում է. այսօր՝ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ՝ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում