![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/1F4292C691EC2C2AB9123D351EEC6DB62BA72D34A35517316C79110CB3D52F6B.jpg)
Նվազագույնը 9 մարդ զոհվել է «Նիկլաս» հզոր փոթորկի արդյունքում, որը հարվածել է Գերմանիայի, Ավստրիայի ու Շվեյցարիայի որոշ շրջաններին:
Քամու ուժեղ պոռթկումներն արմատախիլ են արել ծառեր, մեքենաներ են շուռ տվել ու պոկել են էլեկտրահաղորդալարեր: Քամու պոռթկումները հասել է մինչև 190 կմ/ժ-ի:
Նախօրեին տարերքը կաթվածահար է արել Գերմանիայի տրանսպորտային համակարգը, մասնավորապես խափանվել է Դյուսելդորֆի ու Քյոլնի միջև երկաթգծային հաղորդակցությունը:
Շուրջ 150 չվերթ է չեղյալ հայտարարվել Ֆրանկֆուրտում:
Այս պահի դրությամբ քամու պոռթկումները նվազել են, սակայն տրանսպորտը շարունակում է որոշ շրջաններում աշխատել խափանումներով: