Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Լոզանում չեն ավարտվել ավելի վաղ հայտարարված ժամկետներում և կշարունակվեն նաև այսօր:
Համաձայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի՝ հանդիպման ժամանակ «բավարար առաջընթաց» է ձեռք բերվել, սակայն Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մերի Հարֆը զգուշացրել է, որ «մի քանի բարդ հարցեր» դեռևս չլուծված են մնում:
Իր հերթին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լոզանում ձեռք են բերվել բոլոր գլխավոր հարցերի շուրջ պայմանավորվածությունները: