Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին: Նորանշանակ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին առաջարկություն ներկայացնել կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ արցախցիների զգալի մասը հիասթափված է այս նշանակումից: Ստեփանակերտում հույս ունեին, որ Բ. Սահակյանը կրկին ընտրվելու դեպքում «կազատվի» Հարությունյանից, քանի որ վարչապետն ամբողջ Ստեփանակերտն «իրենով» է արել: Նրան են պատկանում Ստեփանակերտի շատ հայտնի կառույցներ, սրճարաններ ու հյուրանոցներ: Արցախցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ Հարությունյանն իր պաշտոնավարման տարիներին զբաղվել է բացառապես իր բիզնեսի ընդլայնմամբ: Բայց քանի որ այդ ամենն արել է Բ. Սահակյանի իմացությամբ, վերջինս որոշել է կրկին նույն վարչապետին նշանակել, որպեսզի շարունակեն իրենց հին ու բարի «ավանդույթները»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ