ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի եւ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորի՝ սեպտեմբերի 12-ի ձերբակալությունները կարող են կապված լինել ՊՆ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին օրերի պաշտոնանկությունների հետ: Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ այդ երկու անձինք (անունները դեռ չեն հրապարակվել) ձերբակալվել են ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով: Այստեղ ինտրիգն այն է, որ պաշտոնանկություններն ու ձերբակալությունները հասնում են մինչեւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, իսկ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը ջրից միշտ «չոր» է դուրս գալիս:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ