Հայաստանի Հանրապետության դեղերի շուկայում արձանագրվել է սրտի եւ ճնշման դեղերի գների որոշակի բարձրացում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: «Երկու օր է, ինչ հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել այդ շուկայում: Բացի այդ, ստացել ենք երկու դժգոհություն՝ սրտի, եւ մեկ՝ ճնշման դեղերի թանկացման հետ կապված»,-ասաց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը: Թե ինչու են թանկացել դեղերը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի մանրամասնում. նրանք դեռ երկար ժամանակ պետք է ուսումնասիրեն խնդիրը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ