Մոլդովան պահանջում է դուրս բերել ռուսական խաղաղարար զորքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոլդովայի ղեկավարությունը պահանջում է երկրի տարածքից դուրս բերել ռուսական խաղաղարար զորքերն ու դրանց փոխարեն տեղակայել միջազգային մանդատով քաղաքացիական առաքելություն: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին. փոխանցում է «Ուկրինֆորմը»:

«Հանրապետության իշխանությունները պահանջում են Դնեստրի անվտանգության գոտում ռուսական խաղաղարար ուժերը փոխարինել միջազգային մանդատով քաղաքացիական առաքելությանը: Սակայն Մոսկվան դեմ է այս առաջարկին ու քաղաքական, ռազմական ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Տիրասպոլի անջատողական ռեժիմին»,- ասել է Տիմոֆտին:

Բացի այդ` Մոլդովայի նախագահն ու զինվորականները չեն մասնակցի Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ տոնակատարություններին. հայտնում է երկրի նախագահի մամուլի քարտուղար Վլադ Ցուրկանուն:




Լրահոս