
Դոնեցկի «Մետալուրգ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Շալանդին:
«Այն ժամանակահատվածում, երբ այս մարդը մեր ազգային հավաքականի մարզիչն էր, ես դարձա հավաքականի մի մասը, որի համար ես շատ հպարտ եմ, և հենց դրա համար էլ շնորհակալ եմ պարոն Շալանդին՝ իմ երազանքն իրականացնելու համար: Մաղթում եմ նրան հաջողություն իր հետագա ծրագրերում»,-համացանցի իր էջում գրել է Ռումյան Հովսեփյանը: