«ԱՏԿԱՏՆԵՐՍ» Ո՞ՒՄ ՎՃԱՐԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի պաշտոնանկությունից հետո նախարարության ենթակայության տակ գտնվող մրցույթներ իրականացնող կազմակերպությունները հայտնվել են անորոշ վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարդիկ մոլորվել են «ատկատները» փոխանցելու հարցում: Ինչպես բոլոր գերատեսչություններում, այնպես էլ այստեղ մրցույթները շահող կազմակերպություններն «ատկատ» են վճարում: Բայց քանի որ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել նախկին նախարարի օրոք, հիմա «գեղեցիկ չէ» դրանք փոխանցել ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանին: Փորձեցինք Վ. Վարդանյանից ճշտել, թե ում պետք է վճարվեն «ատկատները»: Նա մեր հարցը լսելուց հետո վրդովվեց. «Ուրեմն նման խնդիր չկա, ու ես խնդրում եմ մյուս անգամ այդ հարցով ինձ չզանգեք»: Այսպիսով՝ շինարարություն իրականացնող կազմակերպությունները կարող են «ատկատի» համար նախատեսված գումարը մի գրպանից հանել ու դնել մյուսը:




Լրահոս