ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգի գործարկման առաջին տարվա արդյունքները: Այսպիսով, շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության շրջանակում 2014թ.-ի ապրիլի 1-ից մինչև 2015թ.-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ ցանց է տեղափոխվել 11350 բաժանորդ:
Ընկերության գործունեության արդյունավետությամբ պայմանավորված՝ 2014թ.-ի ընթացքում ընկերության բաժանորդային բազան շարունակել է աճել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է մնում բաժանորդների թվաքանակով (մոտ 2,15 մլն՝ 2014-ի տարեվերջի դրությամբ) և հպարտ է առանձնանալ որպես առաջատար՝ բջջային ցանցի ամենաընդարձակ ծածկույթով, շարժական հեռախոսակապի բազային կայանների թվով, ծառայությունների մատչելի սակագներով, գրավիչ առաջարկներով և բաժանորդների սպասարկման բարձր որակով:
Հիշեցնենք, որ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը բաժանորդին հնարավորություն է տալիս փոխելու բջջային օպերատորին՝ պահպանելով ընթացիկ հեռախոսահամարը: Ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ին՝ նպատակ ունենալով բաժանորդներին տրամադրել բջջային օպերատորի ընտրության ազատություն: Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության միջոցով մեկ այլ բջջային օպերատորի անցում կատարած բաժանորդների թիվն արտահոսքի ընդհանուր ցուցանիշի հարաբերականորեն փոքր մասնաբաժին է կազմում, ինչից հետևում է, որ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը զգալի ազդեցություն չի ունեցել մրցակցության վրա:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով: