ՀԱՐՍԱՆԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունենալու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանեկան արարողությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այն տեղի կունենա Գորիսի ռեստորաններից մեկում: Մարզպետի դստեր՝ Սվետայի ընտրյալը դասախոս է: Տեղեկացանք, որ Խաչատրյանն իր դստեր հարսանիքին հրավիրել է ողջ քաղաքական էլիտային: Իսկ հրավերներ բաժանողների թվում եղել են նրա աշխատակիցները՝ ընդհուպ մինչեւ փոխմարզպետեր:




Լրահոս