Ես կարող էի «Ոսկե գնդակ» նվաճել, բայց… Ռաուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ավագ, ներկայումս` «Նյու Յորք Կոսմոս»-ի կազմում հանդես եկող Ռաուլը հայտարարել է, թե իրեն չի մտահոգում «Ոսկե գնդակ» չստանալու փաստը:

«Կյանքս նվիրել եմ իմ սիրած գործին, այն է` ֆուտբոլը: Մեկ անգամ երկրորդն էի «Ոսկե գնդակ»-ի քվեարկության արդյունքում, մյուս անգամ` երրորդը: Ես կարող էի «Ոսկե գնդակ» նվաճել, բայց դա չէ կարևորը: Այդ հարցն ինձ չի մտահոգում: Ֆուտբոլը թիմային մարզաձև է, և անհատական տիտղոսները, իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չեն»,- Panenka-ն մեջբերում է Ռաուլի խոսքերը:




Լրահոս