ԱԶԱՏՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) երեք աշխատակիցներ, որոնց դեմ կաշառակերության փաստով գործ էր հարուցվել, այլեւս չեն աշխատում ծառայությունում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՍԱՊԾ մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանից. «Նրանք արդեն ազատված են իրենց աշխատանքային պարտականություններից»: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու մեղադրանք էր առաջադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ մի քանի աշխատակիցների: «6»-ը պարզել էր, որ ՍԱՊԾ աշխատակիցները Երեւանի հացի եւ խմորեղենի մի շարք արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում դրանց տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել եւ տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել:




Լրահոս