ԼՈ՛ՒՐՋ ԶԲԱՂՎԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Պետրոսյանի որդու՝ Մակար Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին. «3 ջիփով ու 1 միկրոավտոբուսով շրջափակել ու հարձակվել են Արամ Մելիքյանի վրա, ատրճանակի հետնամասով մեքենայի մեջ խփել են գլխին: Արյունը, շորերը, ամեն ինչը կա, փորձաքննությունն էլ կարծես ընթանում է: Գյուղապետը, գյուղապետի տեղակալը, շատերն են մասնակից այս գործին, բոլոր անունները կան, մենք բավական շատ ինֆորմացիա ունենք, բայց չեմ ուզում ինքս դրանք հրապարակել: Ես ուղղակի դիմում եմ դատախազությանն ու ոստիկանապետին` շատ լուրջ զբաղվել այս գործով»,-ասաց  Մանուկյանը: Նա հայտարարեց, որ իշխանություններից պահանջում են բացահայտել կատարվածն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Մինչդեռ նկատենք, որ առայսօր պատգամավորի որդին՝ Մ. Պետրոսյանը, կալանավորված չէ, թեեւ նրա ընկերներին արդեն ձերբակալել են:




Լրահոս