Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները երեկ հանդիպել են ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ: Նրանք մեկ առ մեկ պատմել են, թե ինչ հանգամանքներում են մահացել իրենց երեխաները, ներկայացրել են ե՛ւ պաշտոնական, ե՛ւ իրենց վարկածները, ինչպես նաեւ պատմել իրենց երեխաների գործերի հետ կապված ապօրինությունների մասին: Զուրաբյանը ծնողներին խնդրել է իրեն տրամադրել զինվորների գործերի վերաբերյալ փաստաթղթեր, որպեսզի կարողանա ուսումնասիրել դրանք: Նա նշել է, որ այդ հարցը նախ պետք է քննարկի ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ, այնուհետեւ կփորձեն այդ խնդրով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ ներկայացնել խորհրդարան: Զուրաբյանը շեշտել է, որ իրենց հասանելիք գործն իրենք կանեն, սակայն շատ կարեւոր է, որ ծնողները չդադարեցնեն իրենց պայքարը:
ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ