Մեր օրերում չափազանց նորաձև է սելֆի անելը: Գիտնականները հաշվել են, որ մինչև 35 տարեկան անձինք ամսական մինչև 50 սելֆի են անում, իսկ որոշներն էլ օրական են այդքան լուսանկար անում: Եվ սա դեռ ոչինչ, սակայն հոգեբաններն ահազանգում են: Ինչքան շատ են լուսանկարները, այնքան շատ են հոգեկան խնդիրները: Նարցիսիզմը չարյաց փոքրագույնն է: Կա այդպիսի դիսմարֆոֆոբիա հիվանդությունը՝ սեփական արտաքինի չընկալումը, երբ 20, 30, 100 լուսանկարից դուրս չի գալիս և ոչ մեկը:
Իհարկե, դժվար է դիմադրել, չէ՞ որ տեսախցիկով հեռախոսը մշտապես ձեռքի տակ է: Ավելին, աշխարհում արված լուսանկարների 65%-ն արվել է հենց հեռախոսներով: Ռուսական «Առաջին» ալիքը որոշել է փորձ կատարել ու խնդրել է հեռախոսից ջնջել անձնական լուսանկարները: Փորձի 1 ժամվա ընթացքում ջնջվել է ընդամենը 30 լուսանկար, պահպանվել՝ 100-ը: Իսկ դուք միայն պատկերացրե´ք, ինչ կլիներ, եթե այդ բոլոր լուսանկարները տպագրվեին, թուղթը հաստատ չէր բավականացնի: