
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ փորձարկել է թեթև տեսակի նոր քաղաքացիական ինքնաթիռը: Սա տեղի է ունեցել հյուսիսկորեական մեքենաշինական գործարաններից մեկում: Երկրի ղեկավարն անձամբ է նստել ինքնաթիռի ղեկին ու կարճ թռիչք է կատարել:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Հյուսիսային Կորեայի մամուլում ինքնաթիռի ղեկին երկրի ղեկավարի լուսանկարն է հրապարակվել: Կիմ Չեն Ընը գոհ է մնացել նոր ինքնաթիռի որակից ու գովաբանել է գիտնականներին, տեխնոլոգներին ու դրա ստեղծման վրա աշխատած անձանց:
Թե երբ է կուսակցության ղեկավարն այցելել գործարան, չի հաղորդվում: