Պուտինը չի պատրաստվում այցելել Թուրքիա. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պահպանում է կապերը Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարի ստեղծման շուրջ բոլոր մակարդակներում, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այց Թուրքիա դեռևս չի նախատեսվում, հայտարարել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Տեսանելի ապագայում Թուրքիա այցի հեռանկար չկա»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ծրագրվում է Պուտինի այցը Թուրքիա:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ «ռուսական ու թուրքական կողմերի միջև տարբեր մակարդակներով շփումները շարունակվում են»:




Լրահոս