Այսօր՝ ապրիլի 1-ին, Turkish Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը Ստամբուլից Լիսաբոն է թռչելիս եղել, ընդհատել է իր թռիչքն ու վերադարձել օդանավակայան:
Որոշ տվյալներով` մինչ Հունաստան հասած օդանավը հարկադրված է եղել հետ վերադառնալ այն բանից հետո, ինչ օդանավի անձնակազմը տեղադրված ռումբի մասին հաղորդագրություն է ստացել:
Kp.ru-ն հիշեցնում է, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Այսպես մարտի 30-ին Turkish Airlines-ի օդանավը արտահերթ վայրէջք էր կատարել Մարոկկոյում, կրկին` պայթյունի սպառնալիքի պատճառով: