Շոալին մենաստանը, ինչպես Չինաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, հայտնի է ոչ միայն որպես բուդդիզմի բնօրրան, այլ նաև` որպես կունգ ֆու հնադարյան մարտարվեստի զարմանահրաշ դպրոց: Սա և ուշուի այլ տեսակներ, որոնք թարգմանաբար նշանակում են «չինական ավանդական վարժություններ», սկսել են զարգանալ Շաոլինում 495թ. Սունշան լեռան վրա այդ մենաստանի հայտնվելու պահից:
Ահա արդեն 1500 տարի է` այստեղ վանականները զբաղվում են կունգ ֆուի ուսումնասիրությամբ ու զարգացմամբ:
Կունգ ֆուի վարպետներին նայելով՝ դժվար է պատկերացնել, որ այդ մարդիկ իրականում ոչ թե դերասաններ կամ օդային մարմնամարզիկներ են, այլ` վանականներ: