Սերիալի դերակատարներ Միհրան Ծառուկյանի ու Մերի Մակարյանի սիրավեպի մասին լուրերը հերքվեցին, հիմա էլ նմանատիպ խոսակցություններ են պտտվում երգչուհի Սիլվա Հակոբյանի եւ երգիչ Սարգիս Ավետիսյանի շուրջ: Սակայն, ինչպես մեզ հավաստիացրեց Սիլվան, ինքն ու Սարգիսը պարզապես լավ ընկերներ են, եւ որ ինքն էլ է լսել նման խոսակցություններ ու զարմացել: Երգչուհին նաեւ նշեց, որ սիրային կապ ունենալու դեպքում իրենք անպայման կբարձրաձայնեին այդ մասին: Ինչ վերաբերում է հարցին, թե նրանց հաճախ են տեսնում միասին, Սիլվան մեկնաբանեց, որ ընդհանուր ընկերուհի էլ ունեն, ում տանը հաճախ ընկերական հավաքույթներ են կազմակերպում: Իսկ ինքն ու Սարգիսն անկեղծ ընկերություն են անում՝ քույր ու եղբոր պես:
ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ