ՀՀ պաշտպանության նախարարի հերթական շրջայցը զորամասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի ուղեկցությամբ ն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել է նրանց առօրյայով ու սոցիալ-կենցաղային պայմաններով:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զենիթահրթիռային ստորաբաժանման մեկնարկային դիրքի, հրամանատարական կետերի պայմաններին, դիտարկել է զենիթհրթիռային կրակի և ռադիոլոկացիոն հետախուզման հնարավորությունները, ստուգել է անձնակազմի մարտական պատրաստականությունը, ծառայության կազմակերպման ընթացքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի առանձնակի ուշադրությանն են արժանացել զորամասերի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքները, մի շարք օժանդակ կառույցների` զորանոցների, լսարանների, ճաշարանների, կապիտալ նորոգման և նմանաբնույթ այլ շինությունների կառուցման ընթացքը:
Կարևորելով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դերը խաղաղության պահպանման ու անվտանգության ապահովման գործում` Սեյրան Օհանյանը շրջայցի ավարտին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին ընթացիկ և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։




Լրահոս