ԸՆԹՐԻՔ ՕԲԱՄԱՅԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան շոու բիզնեսի աստղային զույգ Բեյոնսեն եւ Ջեյզին կխաղարկեն նախագահ Օբամայի հետ երեկոյի հրավիրատոմսերը: «Մենք Ջեյի հետ մոտ ժամանակներս Նյու Յորքում կհանդիպենք նախագահ Օբամայի հետ: Եւ մենք ուզում ենք, որպեսզի դուք միանաք մեզ: Մինչեւ կեսգիշեր դուք կարող եք նվիրաբերել տարբեր չափի գումարներ եւ մեխանիկորեն կհրավիրվեք մեզ հետ ընթրելու եւ վիճակահանությանը  մասնակից դառնալու: Ինձ արդեն մի քանի անգամ հաջողվել է հանդիպել նախագահ Օբամային եւ նրա տիկնոջը»,-ասվում է Բեյոնսեի՝ ընտրողներին ուղղված նամակում, որը տեղադրված է Օբամայի նախընտրական կայքում: Երգչուհին հայտնել է, որ հրավերի համար վիճակախաղի հաղթողը հնարավորություն կունենա ընթրիքին իր հետ հյուր բերել: Թռիչքի եւ հյուրանոցի ծախսերը երգչուհին խոստացել է անձամբ հոգալ:




Լրահոս