ՀԱՐՑ. Եթե ծնողներն ամուսնալուծված են, եւ հայրն ամսվա առաջին տասնհինգ օրն է պահում երեխային իր մոտ, իսկ մայրը՝ ամսվա երկրորդ տասնհինգ օրը, ապա այս դեպքում երեխայի հայրը պարտավո՞ր է ալիմենտ վճարել: Եթե չվճարի, հնարավո՞ր է՝ ինչ-որ տույժ կիրառվի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցին միանշանակ «այո» կամ «ոչ» ասել չեմ կարող: Դա կախված է երեխայի մոր սոցիալական վիճակից: Այսինքն՝ նա աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում: Եթե կա դատական որոշում, ուրեմն երկու ծնողների միջեւ ալիմենտը կիսվում է: Ամեն դեպքում, երեխայի հայրը պետք է ալիմենտ վճարի, եթե, իհարկե, դա դատական կարգով է որոշված:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվն ակնհայտորեն մեծացել է: Անշուշտ ցավալի է, երբ երեխաները մնում են երկընտրանքի առջեւ՝ օգտվելով ծնողներից միայն մեկի հետ ապրելու հնարավորությունից: Ցանկալի է, որ գոնե նման հարցերը, անգամ ամուսնալուծվելուց հետո, ծնողները կարգավորվեն առանց դատական մարմնի միջամտության եւ ոչինչ չխնայեն երեխայի բարեկեցիկ մանկությունն ապահովելու համար: