«Սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին». այսօր Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 2-ին, հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է: Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում` Արևմտյան Հայաստանում, որտեղ ստացել է իր նախնական կրթությունը։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես` նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկի գնդում։ 1915-ին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։

tehleryan-3

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում։ Սակայն 1921 թվականի հունիս 2-ին գերմանական դատարանն անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլիրյանին։

Դատավարության ժամանակ Թեհլերյանը պատմում է, թե ինչպես է սպանել Թալեաթ Փաշային: «Պատմեցե´ք, թե ինչպես սպանեցիք Թալեաթ փաշային:

Մարտի 15-ի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը փողոց դուրս եկավ ու դեպի վար գնաց: Ատրճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա, երբ նա բավականին հետ մնաց, անցա մյուս մայթը, հետ դարձա` նրան դիմացից խփելու համար: Բայց մի երկու քայլ մնացած` հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին»:

SOGHOMON_TEHLERYAN (1)

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

1977228_666563943411201_2024034883_n




Լրահոս