ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 23-ի խորհրդակցությունում որոշվեց Երեւանի Փոքր կենտրոնի ինքնակամ կառուցապատման ընթացքը կանխելու նպատակով ստեղծել կառավարական աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր Փոքր կենտրոնի փրկությամբ՝ կառուցապատման օրենքի մշակմամբ: Աշխատանքային խմբի ղեկավար նշանակվեց  ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը: Հիմա օրենքը մշակման ի՞նչ փուլում է, եւ ո՞ր փողոցներով են անցնում Երեւանի Փոքր կենտրոնի սահմանները:  

Մարտին Ասլանյան (57 տարեկան, ինժեներ-նախագծող)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հաշվի առնելով Երեւանում եւ հատկապես մայրաքաղաքի կենտրոնում իրականացվող կառուցապատման վերաբերյալ հասարակության շեշտված շահագրգռվածությունն ու լայն արձագանքները՝ ՀՀ վարչապետի 2012թ. մայիսի 3-ի N301-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, եւ սահմանվեց խնդրո առարկա հարցերի կանոնակարգման նպատակով օրենսդրական ակտերի մշակման հանձնարարական:
Աշխատանքները տարվում են բաց եւ թափանցիկ ընթացակարգով: Որոշման ընդունումից անմիջապես հետո ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում (www.mud.am) տեղադրվեց հայտարարություն՝ ուղղված բոլոր շահագրգիռ անձանց՝ իրենց նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում ցուցաբերած հետաքրքրության եւ խնդրո առարկա հարցին առնչվող նյութերը տրամադրելու համար:
Ընդ որում, ինչպես աշխատանքային խմբի անդամներից, այնպես էլ ցանկացած քաղաքացուց ստացված բոլոր առաջարկությունները (այդ թվում՝ նաեւ քաղաքացի Ասլանյանի կողմից ներկայացված) եւս տեղադրվել են նույն կայքում: Հանձնաժողովի նիստերին հրավիրվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

շարունակելի
ՀՀ քաղաքաշինության նախարարության
հասարակայնության հետ կապերի
եւ լրատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կան հարցեր, որոնք առիթի դեպքում հրատապ են համարվում, բայց, չգիտես ինչու, մոռացվում են: Մեր ընթերցողի հարցը դրանցից մեկն է, ու կարծում ենք՝ շատերին կհետաքրքրի:




Լրահոս