168 ժամ. Հրանտ Բագրատյանը` ՀՀ վարչապե՞տ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“168 ժամ”-ի թղթակցի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե հնարավոր է` ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշանակվի ՀՀ վարչապետ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. “Ես շշուկները չեմ մեկնաբանում: ՀՀԿ օրակարգում վարչապետի փոփոխության հարց այսօր դրված չէ: Ինչ վերաբերում է Բագրատյանին` նա նորմալ, խելացի ու մեր անկախ պետականության մեջ իր լուման ներդրած մարդ է: Ուրախ եմ, որ նրա նման գործիչները մեզ հետ աշխատում են Աժ-ում` ի փառս պետության հզորացման: Որևէ խնդիր չեմ տեսնում, շատ կոռեկտ, շատ նորմալ աշխատանք ենք վարում”:
Թերթը հիշեցնում է, որ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվելու է Հ.Բագրատյանի հեղինակած` “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Հ. Բագրատյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 32.500 դրամի փոխարեն` դարձնել 72.500 դրամ:
 




Լրահոս