Լոնդոնի «Չելսի»-ի 2 ֆուտբոլիստ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:
Իտալական ակումբը հետաքրքրված է Ռամիրեսի և Օսկարի ծառայություններով: Նշվում է, որ թուրինցիները պատրաստվում են ուժեղացնել թիմի կազմը, քանի որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկություն է հայտնել լքել ակումբը: