
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցությունը հարցականի տակ է նաև Վիգոյի «Սելտա»-ի դեմ Պրիմերայի 29-րդ տուրի խաղին:
Մեսսին վնասվածքի պատճառով բաց էր թողել Արգենտինայի հավաքականի նախորդ 2 խաղերը: Նա կարող է չհասցնել վերականգնվել մինչև «Սելտայի» դեմ հանդիպումը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին մասնակցել է 28 խաղի և դարձել է 32 գոլի հեղինակ: