Խոշոր հրդեհ Գյումրիում. այրվել է հրուշակեղենի արտադրամաս (լուսանկարներ, տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21.12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի “Հաղթանակ” զբոսայգու մոտակայքում գտնվող քաղցրավենիքի խանութում:
Ըստ ԱԻն կայքի, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.43-ին: “Շիրակ կենտրոնի” կայքի համաձայն էլ դեպքի վայրում են եղել3-4 մարտական հաշվարկ, որոնք”անօգուտ փորձեր են կատարել հանգցնել մոտ 1000 քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհը և կարելի է ասել, որ արտադրամասից այլևս ոչինչ չի մնացել”: “Գալա” հեռուստաընկերության կայքի փոխանցմամբ էլ, արտադրամասի տնօրենն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչը կարող էր հրդեհի առաջացման պատճառ դառնալ. “Դիտավորությունը բացառում եմ: Մենք Գյումրիում թշնամիներ չունենք: Շատ արագ, գոնե մինչեւ դեկտեմբեր կփորձենք կառույցը վերականգնել, չնայած նյութական վնասը շատ մեծ է”:
Կայքի հաղորդմամբ՝ աարեբախտաբար այդ ժամին կառույցում մարդիկ չեն եղել եւ տուժածներ չկան: Ոստիկանները փակել են Հաղթանակի պողոտա տանող ճանապարհները: Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզային ոստիկանության պետ՝ Կարեն Բաբակեխյանը, ինչպես նաեւ Գազաֆիկացման եւ գազամատակարարման կառույցի աշխատկիցներ:
 
Լուսանկարները՝ Գյումրիի “Ասպարեզ” ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի Facebook-ի էջի
Տեսանյութերը՝ “Շիրակ կենտրոնի” և Գյումրիի “Շանթ” հեռուստաընկերության 




Լրահոս