«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Հրաչիկ Միրզոյանին մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դանակահարելու մեջ կասկածվող Կարո Խաչատրյանը նախօրեին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ մեղայական ցուցմունք տվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված անձը Գյումրիի քրեական տարրերից է, սակայն նշանակալի դիրք չի զբաղեցնում, կամ այլ կերպ ասած՝ «կատարողներից» է: Մեր տեղեկություններով՝ Կարո Խաչատրյանը քննիչներին խոստովանական ցուցմունքներ տալուց բացի՝ չի պարզաբանել, թե կոնկրետ ինչու է այդ արարքն արել: Նա ասել է, թե՝ այո՛, ես եմ արել, բայց չեմ գիտակցել՝ ինչու եմ նման բան անում, ստացվեց: Ի դեպ, Կարո Խաչատրյանի հայրը Գյումրիում հայտնի ատամնաբույժ է, եւ ըստ գյումրեցիների՝ նրա եւ իր քրեական որդու կերպարների միջեւ ոչ մի ընդհանուր բան չկա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: