Ոսկեպարցիները նկատել են` ինչպես են ադրբեջանցիները խոր փոսեր փորում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքում ադրբեջանական կարմիր էքսկվատորը խոր փոսեր է փորում: Ենթադրվում է, որ տրակտորը ադրբեջանական զինուժի համար բլինդաժներ է փորում:

Այդ աշխատանքները շարունակվում են արդեն երկու շաբաթ: Հայ սահմանապահներն ադրբեջանական էքսկավատորի աշխատանքին չեն խոչընդոտում: Նշենք, որ Աշաղի Աքսիբարան ադրբեջանցի զինյալներից մաքրվել է 1992թ. հունիսի 14-ին, սակայն հետո հայ սահմանապահները նահանջելով՝ դիրքեր գրավեցին գյուղի սկզբնամասում: Ժամանակին հայ սահմանապահները չամրացան ազատագրված այդ տարածքում, եւ հիմա ադրբեջանցիներն օգտվելով դրանից՝ ամրացնում են դիրքերը, նոր հենակետեր կառուցում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս