
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սուրբ Զատիկին ընդառաջ՝ Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում ձուն չի թանկանա: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: «Այս օրերին թռչնաբույծները մեծ քանակությամբ հավկիթ են կուտակում, որպեսզի Զատիկին մեր քաղաքացիները խնդիր չունենան»,- ասաց Ստեփանյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ այդ օրերին Երեւանի առեւտրի կետերում ձվի արհեստական դեֆիցիտ չի լինի: Տեսնենք»:
Ավելի մանրամասն` թերթի այսօևրվա համարում: