«Ժամանակ» թերթը գրում է. ««Գյուղացուն ոչինչ չեն տալիս, ամեն տեղ խոշորներն են, գյուղատնտեսության մեջ էլ, հենա, Քոչարյանի տղան է ցանել բոլոկի, բողկ, հողերն առել՝ ջերմոցներ ա սարքել… Շատ էժանով բոլոկի է տալիս, էլ գյուղացին չի կարողանում իր ցանածն իրացնել»,- երեկ մեզ դժգոհեցին Արարատի մարզի Բուրաստան, Շահումյան գյուղերի բնակիչները:
Նրանց պնդմամբ՝ Արտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող «Գրինհաուզ» համալիրը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն, որի ԱԱՀ–ի վճարման ժամկետը հետաձգված է մինչև 2017թ. հուլիսի 10-ը: 30 հա ջերմոցային տնտեսությանը տրված են նաև այլ արտոնություններ՝ սարքավորումների ներմուծում առանց մաքսատուրքերի և այլն: Նշենք, որ այս տարի ջերմոցային համալիրի արտադրանքը մեծ մասամբ ոչ թե արտահանվում է, այլ ներքին շուկայում է իրացվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։